Լա՜վ, մենք ենք անզոր, բա ամերիկացի՞ք ոնց են հանդուրժում էդ ինքնասիրահարված կիսախելագարին։
Ոչ մի սովետական ղեկավար իրան էդքան բացահայտորեն լկտի չի պահել։ Անգամ Ստալինը երբեք էդքան «ես» չի ասել՝ ե՛ս... ե՛ս... ես ամենա՛... ես կանե՛մ... ես արեցի՛... ինձնից բացի ոչ մի նախագահ չի արել... բոլորը քանդել են երկիրը, միայն ե՛ս... ե՛ս... Այսինքն՝ մյուսները՝ հե՛չ, նախկին նախագահները՝ հե՛չ, ժողովուրդը՝ հե՛չ, ե՛ս եմ ու ես՝ ամերիկացիների հայրը, մայրը ու տիրոջ մայրը... Բոլորը ես եմ, որ կամ...
Ու՞ր կորավ ժողովրդի իշխանությունը, ու՞ր կորավ դեմոկրատկայի էտալոնն ու օրինակն ամբողջ աշխարհի համար։ Ո՞նց կարող ա դեմոկրատական երկրի ղեկավարն իրան տենց պահել։ Ո՞նց կարող ա էդ երկրի քաղաքացին իրան երկրի տերն զգալ։
Ախր, դրանք մենակ բառեր չեն:
Հենրիկ Պիպոյան